Լուսանկարն արվել է Երեւանի Սայաթ-Նովայի փողոցում
Մայրաքաղաքի կենտրոնում արդեն պատրաստվում են Ամանորին: Սայաթ-Նովա փողոցում արդեն սկսվել են զարդարման որոշակի աշխատանքներ: Հավանաբար շատ շուտով տոնական տրամադրությունը կփոխանցվի նաեւ մյուս փողոցներին:
ՀԱՐՑ. Ցանկանում եմ իմանալ, թե ի՞նչ կարգով է տեղի ունենում ինքնակամ կառույցի օրինականացման գործընթացը:
Արամ Սահակյան, 35 տարեկան
ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ ինքնակամ կառույցները կարող են ճանաչվել օրինական` համայնքների ղեկավարների, համայնքի վարչական տարածքներից դուրս՝ մարզպետների կողմից, կառավարության սահմանած կարգով: Ինքնակամ կառույցը կարող է ճանաչվել օրինական միայն այն անձի դիմումով, որին սեփականության իրավունքով պատկանող հողամաuում գտնվում է այդ կառույցը: Պետական կամ համայնքային uեփականություն հանդիuացող հողամասում կառուցված կամ վերակառուցված ինքնակամ կառույցների նկատմամբ ճանաչվում է պետության կամ համայնքի uեփականությունը՝ անկախ նրանից, թե ով է այն կառուցել: (ՀՀ կառավարության 18.05.2006թ. N 912-Ն որոշում, ՀՀ կառավարության 18.05.2006թ. N 731-Ն որոշում):
ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի կոմիտե
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ինքնակամ կառույց է համարվում oրենքով եւ այլ իրավական ակտերով սահմանված կարգով այդ նպատակի համար չհատկացված հողամաuում կամ առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պայմանների կամ քաղաքաշինական նորմերի եւ կանոնների էական խախտումներով կառուցված կամ վերակառուցված շենքը, շինությունը կամ այլ կառույցը:
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք՝ ի՞նչ պետք է անի անձը՝ կենսաթոշակ ստանալու համար, եւ ուզում եմ իմանալ՝ ե՞րբ է մերժվում կենսաթոշակ նշանակելը:
Լիդա Հունանյան (65 տարեկան, տնային տնտեսուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Եթե անձը ձեռք է բերել կենսաթոշակի անցնելու իրավունք, ապա առաջին հերթին պետք է նախապատրաստի կենսաթոշակ նշանակելու համար անհրաժեշտ փաստաթղթերը եւ դիմի իր բնակության վայրի կենսաթոշակ նշանակող մարմին:Այսպես՝ տարիքային կենսաթոշակ նշանակելու համար նա պետք է ներկայացնի`1) դիմումը. 2) անձը հաստատող փաստաթուղթը. 3) հանրային ծառայությունների համարանիշը. 4) աշխատանքային uտաժը հաuտատող փաuտաթուղթը (աշխատանքային գրքույկը, անհրաժեշտության դեպքում` uտաժը հաuտատող այլ փաuտաթղթեր կամ արխիվային տեղեկանքներ). 5) uոցիալական վճար կատարած լինելու մաuին ծառայության տված տեղեկանքը կամ գործատուի (Հայաuտանյայց առաքելական uուրբ եկեղեցու եկեղեցականի դեպքում` Մայր Աթոռ uուրբ Էջմիածնի կաթողիկոuարանի) տված տեղեկանքն աշխատավարձի չափի մաuին` ըuտ տարիների եւ ամիuների. 6) լուuանկար:Կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումում նա լրացնում է աշխատակցի տրամադրած դիմումի ձեւը, որից հետո նրան է վերադարձվում դիմումի ծանուցումը, որտեղ նշվում է դիմումի գրանցման համարը, ընդունման ամսաթիվը, ընդունող աշխատակցի ազգանունը, անհրաժեշտության դեպքում` լրացուցիչ փաստաթղթեր ներկայացնելու ժամկետը:Միաժամանակ հայտնում ենք, որ կենսաթոշակ նշանակելը մերժելու մասին որոշում կայացվում է, եթե` 1.անձը չունի կենսաթոշակի իրավունք. 2. կենսաթոշակի իրավունք ունեցող անձը, ըստ ՀՀ բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալների, հաշվառված չէ ՀՀ-ում բնակության վայրի հասցեով. 3. ներկայացված փաստաթղթերը եւ պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանի տվյալները բավարար չեն՝ անձին կենսաթոշակ նշանակելու համար:
Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Կենսաթոշակ նշանակելու համար բնակության վայրի մասին տեղեկանք չի պահանջվում, բավարար են անձնագրում քաղաքացու անձնական տվյալների եւ նրա հաշվառման վայրի մասին նշում պարունակող էջերի պատճենները: