Այսօր ամերիկացի կինոդերասան Լեոնարդո Դի Կապրիոյի ծննդյան օրն է։ Առավել հայտնի ֆիլմերն են Ջեյմս Քեմերոնի «Տիտանիկ», Սթիվեն Սփիլբերգի «Բռնիր ինձ, եթե կարող ես», Մարտին Սկորսեզեի «Նյու Յորքի ավազակախմբերը», «Ավիատոր», «Հանգուցյալները», «Թակարդների կղզի», «Ուոլ սթրիթի գայլը», Քրիստոֆեր Նոլանի «Սկիզբ» և Բազ Լուրմանի «Մեծն Գեթսբին»:
Ինչպես հայտնի շատ դերասաններ, այնպես էլ ԴիԿապրիոն սկսել է իր կարիերան սերիալներում խաղալով։ Երբ Լեոն 14 տարեկան էր, որոշեց դառնալ դերասան և իր համար գործակալություն գտավ։ Գործակալների դուր եկավ նրա սանրվածքը և անունը։ Նա նկարահանվեց ավելի քան 30 գովազդներում և «Սանտա-Բարբարա», «Ռոզալին» և «Լեսսի նոր արկածները»:
Լեոն մեծ բարձրունքների է հասել իր հիանալի դերասանական խաղի շնորհիվ և արժանացել կինոքննադատների գովեստին։ 11 անգամ ներկայացվել է Ոսկե Գլոբուս մրցանակաբաշխությանը և 3 անգամ ստացել այդ մրցանակ։ 2016 թվականի փետրվարի 29-ին Օսկար 88-րդ ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ ԴիԿապրիոն «Փրկվածը» ֆիլմի համար ստացավ իր առաջին Օսկարը, որին երկար էին սպասում նրա միլիոնավոր երկրպագուները։