Նոր սկանդալ Հայաստան-Բելառուս խաղի ընթացքը կասկածի տակ է դրվել. «Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժամանակ» օրաթերթը գրում է. «Մինչ Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներն ու մարզիկները տոնում են նոյեմբերի 9-ին ընկերական խաղում Բելառուսի նկատմամբ տարած հաղթանակը, հանդիպումը հայտնվել է պայմանավորված խաղերի բացահայտումով զբաղվող Federbet միջազգային ընկերության ուշադրության կենտրոնում, որը կասկածի տակ է դրել հանդիպման արդար ընթացքը:

Մասնավորապես՝ բուքմեյքերական հեղինակավոր ընկերություններում Հայաստան-Բելառուս հանդիպման ընթացքում գործակիցների անոմալ շարժեր են եղել: Չնայած 41-րդ րոպեին հաշիվը 0:0 էր, խաղում 3 գոլ լինելու գործակիցը բարձրանալու փոխարեն մնացել է 2.00:

«Կասկածները հաստատվել են, երբ առաջին խաղակեսի վերջնամասում հայկական թիմը խփել է 2 գոլ, իսկ երկրորդ խաղակեսի սկզբնամասում հաշիվը դարձել է նաև 3:0: «Տոտալ-2.5» գոլից ավելի խաղադրույքի վրա նկատվել է մեծ ակտիվություն՝ առանց տրամաբանության»,- նշել է Federbet-ի ներկայացուցիչը»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս