Ռուբեն Հայրապետյանը փորձում է փրկել իր տարածքը. դատական գործընթացի հետքերով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի եւ ինքնասպան եղած գործարար Համլետ Ամիրխանյանի ընկերության միջեւ դատական պրոցեսը կասեցվել է: «Ժողովուրդ» օրաթերթն այս տարվա հունվարին գրել էր, որ 2016 թվականի դեկտեմբերի 13-ին Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան է դիմել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը։

Մի խումբ քաղաքացիների նման նա եւս փորձում է փրկել իրեն պատկանող տարածքը եւ բնակարանը, որը տարիներ առաջ ձեռք էր բերել «Ամիրխանյան ՍՊԸ»-ի սեփականատեր Համլետ Ամիրխանյանից: Վերջինս հետագայում՝ 2015 թվականին, ինքնասպան էր եղել:

Այնուամենայնիվ, ՍՊԸ-ի դեմ Ռուբեն Հայրապետյանի ներկայացրած հայցը թեեւ մտել էր դատաքննության փուլ, սակայն նոյեմբերի 8-ին գործի վարույթը կասեցվել է ՀՀ քաղաքացիական դատավարության 105 հոդվածի հիմքով, այն է՝ դատարանը պարտավոր է կասեցնել գործի վարույթը, եթե անհնարին է տվյալ գործի քննությունը մինչեւ սահմանադրական, քաղաքացիական, քրեական կամ վարչական դատավարության կարգով քննվող այլ գործով կամ հարցով որոշում կայացնելը:




Լրահոս