
ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը սոցցանցի իր էջում գրել է.
«Նոյեմբերի 12-ից մեզ սպասվում են 5 արևային, տաք և առանց տեղումների հրաշալի օրեր»:
Հիշեցնենք, որ ըստ ՀՀ ԱԻՆ նոյեմբերի 10–ի տվյալների` հանրապետության տարածքում նոյեմբերի 11-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ: Նոյեմբերի 12-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Օդի ջերմաստիճանը 12-ի ցերեկը կբարձրանա 1-2 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի:
Երևանում նոյեմբերի 11-ին հնարավոր է անձրև, իսկ 12-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: