ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԱԺ գիշերային նիստի մանրամասները. ինչպես հաջողվեց ՀՀԿ պատգամավորներին «բերման ենթարկել»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը ժամը 18:00-ին պետք է նիստ գումարեր եւ քննարկեր, առաջիկա քառօրյայի օրակարգում ընդգրկվելիք մի շարք օրենքների նախագծեր ու եզրակացություններ տար: Սակայն նախատեսված ժամին նիստըչկայացավ եւ տապալվեց քվորումչլինելու պատճառով:

Նախ նշենք, որ հանձնաժողովի նիստի օրակարգում բազմաթիվ կարեւոր հարցեր էին ընդգրկված, այդ թվում՝ ուսանողների դասադուլի պատճառ դարձած «Զինծառայողի ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը, որը նոյեմբերի 14-ին մեկնարկող նստաշրջանում պետք է քննարկվի երկրորդ ընթերցմամբ:
Պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի հանձնաժողովում ընդգրկված է 11 պատգամավոր եւ «ԱԺ կանոնակարգ-օրենքի» համաձայն` նվազագույնը 4 պատգամավոր պետք է ներկա լիներ՝ քվորում ունենալու ունիստն անցկացնելու համար: Սակայն նախատեսված ժամին ներկա էր միայն հանձնաժողովի երեք անդամ՝ Ալիկ Սարգսյանը՝ ՀՀԿ-ից, Սասուն Միքայելյանը՝ «ԵԼՔ»-ից եւ Ռոմիկ Մանուկյանը՝ ՀՅԴ-ից:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:

Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս