
Տեւական ժամանակ է, ինչ «Առինջ Մոլ» առեւտրի կենտրոնի մի քանի տասնյակ աշխատակիցներ բողոքում են հարկային մարմնի կողմից իրենց նկատմամբ իրականացվող ճնշումներից: Նրանց պատմելով՝ ՊԵԿ աշխատակիցներ ներկայացող անձինք կանգնում են առեւտրի կենտրոնի մուտքերի մոտ եւ ստուգում անգամ գնորդների տոպրակների պարունակությունը:

Բայց «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ առեւտրականների գործունեությունը անմիջապես «հսկում է» ՊԵԿ փոքր հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչության ստուգումների թիվ 7 բաժնի պետ Վարդան Մամիկոնյանը: Ուշագրավն այն է, որ նա ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի փեսայի եղբայրն է: Փաստորեն Մամիկոնյանը չի վստահում իր ենթականերին եւ անձամբ է վերահսկում առեւտրականներին: