Թրամփն ու Պուտինը Սիրիայի հարցով համատեղ հայտարարություն են ընդունել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփը և Վլադիմիր Պուտինը Սիրայի հարցով հայտարարությամբ համաձայնել են շարունակելու համատեղ ջանքերը «Իսլամական պետության» ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարում մինչև վերջնական հաղթանակը:

Կրեմլի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ համատեղ հայտարարությունը ստորագրվել է Վիետնամում անցկացվող Ասիական-խաղաղօվկիանոսյան համագործակցության համաժողովի ժամանակ: Երկու առաջնորդները հայտնել են իրենց հավատարմությունը Սիրիայի ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը, ինչպես նաև հակամարտության բոլոր կողմերին կոչ են արել ակտիվ մասնակցություն ունենալ Ժնևի քաղաքական գործընթացին:

Թրամփն ու Պուտինը նշել են, որ Սիրիայի հակամարտությունը ռազմական լուծում չունի և վերջնական քաղաքական կարգավորման պետք է հասնել Ժնևյան գործընթացի շրջանակներում, ՄԱԿ-ի բանաձևերին համապատասխան, նշված է Թրամփի և Պուտինի ստորագրած համատեղ հայտարարությունում:




Լրահոս