Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ երեկ կատարված ծրագրերն է ներկայացրել Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը: Եվ չնայած Կարեն Բոթոյանը ներկայացրել է կատարված աշխատանքները, սակայն վարչապետն աղբահանության արդյունքները բավարար չի համարել, եւ որոշվել է, որ կարճ ժամանակ անց կրկին պետք է անդրադարձ կատարվի այդ հարցին:
Հիշեցնենք, որ այդ ոլորտում կատարած աշխատանքների առումով վարչապետը դժգոհ էր մնացել նաեւ Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանից: