Միանգամից խոստովանեքն, որ առույգ լինելու առաջին նախապայմանը լավ քնելն է: Իսկ ինչ անել, եթե դրա համար բավարար ժամանակ չկա: Եթե առջևում շատ ծանր օր է, ապա պատճառը կարևոր չէ, կարևորը լուծումներն են:
Ինչպես պայքարել քնի դեմ
Լոգանք ընդունել
Կամ էլ լվացվել սառը ջրով: Հին, բայց օգտակար մեթոդ է:
Շնչել մաքուր օդ
Պետք է գոնե բացել պատուհանը և 10 րոպե մաքուր օդ շնչել: Իսկ եթե կարողանանք դրսում լինել, դա ավելի օգտակար կլինի:
Օրվա համար հստակ ծրագիր ունեցեք
Պետք է հստակ հետևել դրան: Բոլոր կարևոր գործերի մասին գրելով, մենք լիցքաթափում ենք ուղերը և կենտրոնանում ոչ թե դրանք հիշելու, այլ կատարելու վրա:
Նվազեցրեք շաքարի օգտագործման քանակը
Շաքար շատ օգտագործելու հետևանքը կարող է լինել հոգնածության զգացման ավելացումը:
Նախաճաշին պաղպաղակ կերեք
Սա չպետք է դիտարկել նախորդ կետի խախտում, քանի որ հարցը ոչ թե շաքարն է, այլ ջերմաստիճանը: Առավոտյան մի քանի գդալ այդ սառը մթերքն ուտելը կօգնի միանգամից արթնանալ:
Փոխել գուլպաները
Թերևս սա ամենատարօրինակ մեթոդն է: Բայց, եթե օրվա կեսին փոխեք գուլպաները, Ձեզ ավելի թարմ կզգաք: