ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը, ով երիտասարդ կնոջից հեռանալուց հետո մնացել էր առանց անշարժ գույքի, բնակարան է նվեր ստացել իր ընկերներից։ Նոր բնակարանը գտնվում է իր թատրոնից ոչ հեռու:
Բնակարանում ստեղծված են բոլոր պայմանները դերասանի հարմարավետ կյանքի համար։ Արված է շքեղ վերանորոգում, բնակարանը հիանալիորեն կահավորված է և հանդարձված տեխնիկայով։
«Նա արդեն սեփական բնակարան ունի : Կարծում եմ՝ պատմությունն ավարտվեց»,-նշել է Ջիգարխանյանի ընկեր, գործարար Արթուր Սողոմոնյանը։
Ռուսական լրատվամիջոցները հայտնում են, որ նրա 3 բնակարանները ձևակերպված են նրա կնոջ՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի անունով։