Բալետը հստակ չափանիշների աշխարհ է: Նույնիսկ պարուհիների քաշը, որը չպետք է 50 կգ-ն գերազանցի, հաշվարկի հատուկ կարգ է առկա: Ահա թե ինչու բալետի պարուհիները պետք է միշտ պահպանեն կազմվածքը:
Իրական կյանքում այդպիսի պահանջները շատ խիստ են թվում: Սակայն սնվելու կանոնները, որոնց հետևում են նրանք, կարող են համապատասխանել նույնիսկ նրանց, ովքեր այդ մասնագիտությունից բավական հեռու են:
Ահա մի քանի խորհուրդներ, որոնք կօգնեն պահպանել կազմվածքը, և բալետի պարուհիների պես սլացիկ լինել:
Կրճատեք չափը
Որպեսզի հեշտ հարմարվեք, սկսեք ուտել փոքր սպասքով: Օրինակ ափսեն կարող եք փոխարինել բաժակով, որի մեջ շատ սնունդ չի կարող տեղավորվել:
Մի վախեցեք ածխաջրերով
Ածխաջրերի իսպառ բացակայումը մեծ սխալ է նրանց համար, ովքեր ցանկանում են ազատվել ավելորդ քաշից: Հենց ածխաջրերն են հանդիսանում էներգիայի աղբյուր: Այդ պատճառով դրանց բացակայությունը հաճախ շուտ հոգնելու պատճառ է դառնում:
Սպիտակուցներ
Որպեսզի սնունդն առողջարար լինի, պետք չէ տարբեր ծագմամբ սպիտակուցներ միանգամից ուտել: Օրինակ, ձկից և մսից բաղկացած կերակուրների ընդունման միջև տարբերությունը պետք է կազմի 18 ժամ:
Թեթևացրեք ըմպելիքը
Մեկ բաժակ ըմպելիքի մեջ կարող եք սառույցի մեկ կտոր գցել: Արդյունքը հրաշալի կլինի:
ճապոնական և չինական խոհանոցին պետք է ուշադրություն դարձնել
Այդպիսի սնունդն ավելորդ ճարպեր չի պարունակում և թարմ բանջարեղենից է պատրաստված:
Մայոնեզ գոյություն չունի
Մայոնեզից պետք է վերջնականապես հրաժարվել: Այն բարձր կալորիական է և դժվարամարսելի:
Ջրի համար սահմանափակումներ կան
Պետք է օրական մեկուկեսից երկու լիտր ջուր խմել, սակայն բալետի պարուհիները ջուր չեն ըմպում ուտելուց անմիջապես հետո:
Բեռնաթափման օր
Շատ արագ նիհարելու համար բալետի պարուհիները բեռնաթափման օրեր են ունենում: Սակայն դա չպետք է հաճախ անել, այլ երկու շաբաթը մեկ անգամ: