Ամերիկացի մի քանի օգտատերեր սոցիալական ցանցերում պատմում են, որ արդեն հասցրել են վերադարձնել խանութներից գնված Apple iPhone X-ը: Որպես կանոն, նրանք հանդիսանում են բրենդի երկրպագուներ, սակայն նոր մոդելը նրանց հիասթափեցրել են:
Հիմնական պատճառ որպես նշվում է չարդարացված հույսերը: Մի քանիսին թվացել է, թե Galaxy Note 8-ն ավելի առաջ է անցել, մի քանիսն էլ նախորդ մոդելի համեմատ փոփոխություններ չեն նկատել: Էկրանի վրա մարտկոցի լիցքավորման ցուցիչի բացակայությունը նյարդայնացրել է օգտատերերին:
Գնորդներին դուր չի եկել նաև ամենատարրական ֆունկցիաների աշխատանքի ժամանակ առաջացած պատկերները: Օգտատերերին զայրացրել է, որ արագ լիցքավորման համար լարը բացակայում է հավաքածուի մեջ: Հիշեցնենք, որ չնայած բարձր գներին, աքսեսուարները ստիպված եք լինում առանձին գնել:
Հեռախոսը հետ վերադարձնելու պատճառ է դարձել նաև այն, որ էկրանը դադարում է արձագանքել զրո ջերմաստիճանին մոտ լինելու ժամանակ: Չնայած քիչ օգտատերեր են այս խնդրի հետ առնչվել, սակայն ծրագրավորողները խոստացել են վերացնել այդ խնդիրը:
Ամենահետաքրքիր ֆունկցիան դարձել են Animoji-ն և անձի նույնականացման Face ID-ն է, որն ունակ է իր տիրոջը որոշել անգամ մթության մեջ: