ՖՈՏՈ. Թանկարժեք և շքեղ անձնական ինքնաթիռներն ու դրանց տերերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եթե նախկինում անձնական ինքնաթիռ ունենալ իրենց կարող էին թույլ տալ միայն թագավորական ընտանիքի անդամները, ապա այսօր իրավիճակն այլ է. միջազգային էլիտան այնքան միջոցներ ունի, որ ինքնաթիռներ գնում են նաև գործարարները և բարձր վարձատրվող մարզիկները: Օրինակ, հայտնի մարզիկ Լյուիս Հեմիլթոնը 16.5 մլն եվրոյով կարմիր Bombardier Challenger 650  է գնել: Էլ ինչ կարելի է այնպիսի մարդկանց մասին, ինչպիսին Դոնալդ Թրամփը կամ Ռոման Աբրամովիչն է:

Լյուիս Հեմիլթոնի անձնանական ինքնաթիռ

Անձնական ինքնաթիռների աշխարհում սա բավական համեստ տարբերակ է: Ինքնաթիռը նախատեսված է տասը  ուղևորի համար և այնտեղ նույն լոգարան չկա: Մաքսիմալ արագությունը 870 կմ/ժ է:

Լյուիսն այն գնել է չորս տարի առաջ և ձևափոխել այն, քանի որ ի սկզբանե այն կարմիր չի եղել:

Ներսում կա բար, պլազմա էկրաններ և մահճակալ՝ երկար թռիչքների համար:

Դոնալդ Թրամփի անձնական ինքնաթիռը

Trump Force One-ը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անձնական ինքնաթիռն է:

Թրամփը Boeing 757-200-ը գնել է  2011 թվականին 100 մլն դոլարով: Նա սրահի կահավորանքն ամբողջությամբ ձևափոխել է:

Շատ ոսկի: Այդպիսին է նույնիսկ լվացարանը:

Սրահը հիշեցնում է Թրամփի առանձնատունը. բարձր բազկաթոռներ և բազմոցներ, շատ բարձեր, փայտե կահույք և այլն:

Սաուդյան Արաբիայի արքայազն Ալ-Վալիդի ինքնաթիռը

Boeing 747 շքեղ ինքնաթիռը պատկանում է արքայազնին:

Ներկայումս նա ձերբակալված է կոռուպցիայի մեղադրանքով:

Հյուրասենյակը նախատեսված է տասնմեկ հոգու համար: Նա նաև առաջին մարդն է, ով որպես անձնական ինքնաթիռ պատվիրել էր Airbus A340-ը:  в качестве частного

Ծրագրով զբաղվել է հայտնի դիզայներ Սիլիա Սոյերը

 

Տեղեկությունների համաձայն, Ռոման Աբրամովիչն իր Boeing 767-33A-ում տեղադրել է հրթիռային համակարգ, իսկ Դոնալդ Թրամփը ցանկացել է անվտանգության գոտին ծածկել 24-կարատանոց ոսկիով:

«Մի անգամ պատվիրատուն բոուլինգ սրահ էր ցանկացել ունենալ, ես մերժեցի, սակայն սպա կենտրոնը, մերսման հնարավորությունները բավական տարածված են: Ամենադժվարը լոգարանն է, որտեղ պահել ջուրը: Մարդիկ պատրաստ են մեծ գումարներ ծախսել» , – պատմել է դիզայները:




Լրահոս