«Օրենքով գողերը» լուրջ պայքար են սկսել «գահի» համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Օրենքով գողի» աթոռի համար պայքարն ավելի է սրվում։ Ռուսական մաֆիայի ներկայիս առաջնորդ Զախարի Քալաշովի (Շաքրո մոլոդոյ) կլանում որոշել են, որ նրա իրավահաջորդը կդառնա Վասիլի Խրիստոֆորովը (Վասյա Վոսկրես)։ Սակայն նա ստիպված կլինի լուրջ պայքարի հանդիպել: «Ռոսբալտ»-ը գրում է, որ Էդիկ Օսետրինանն արդեն աջակցություն է գտել մաֆիոզներ Գելա Կարդավայի (Գելա Գալսկի) և Վագիֆ Սուլեյմանովի (Վագիֆ Բակինսկի) մոտ։

Կայքը գրում է, որ Էդուարդ Ասատրյանը վերջին շրջանում բավական ակտիվ է: Նա գրեթե ամենօր տարբեր մարդկանց հետ բանակցություններ է վարում ` ավելի հզոր կլան ձևավորելով:Օսետրինան հաջող բանակցություններ է անցկացրել «օրենքով գող» Գեորգի Դիակվնիշվիլիի (Գիա Դլիննի) հետ, ով Ասատրյանին աջակցելու համաձայնություն է արտահայտել։ Խորհրդակցություններ են սկսվել նաև մաֆիոզներ Վագիֆ Սուլեյմանովի հետ, ով նախկինում Օսետրինայի հանդեպ առանձնահատուկ համակրանք չի տածել։ Վերջինս ունի  ֆինանսական ռեսուրսներ,  վերահսկում է մի շարք գործընթացներ խոշոր մեծածախ շուկաներում:

Վագիֆն  անձամբ ծանոթ է այդ շուկայի տերերի հետ, սակայն նա միշտ տառապել է մարտիկների սեփական մեծ խմբի պակասից, դրա համար ժամանակին կոալիցիայի մեջ է մտել «օրենքով գող» Նադիր Սալիֆովի հետ (Լոտու Գուլի):

Ռովշանի մահվան պահից Վագիֆը գտնվում է նոր ուժային աջակցության որոնումներում։ Նրան դա խոստանում է Օսետրինան։ Վագիֆի ու Ասատրյանի մոտ գտնվել է նաև ընդհանուր թշնամի, ինչն էլ թույլ է տվել նրանց ստեղծելու կոալիցիա։ Խոսքը դաղստանցի «հեղինակություն» Ամիրի մասին է։ Ամիրը ծեծի էր ենթարկել Օսետրինայի որդուն՝ «օրենքով գող» Սերգեյ Ասատրյանին (Սերգեյ Բենթլին)։

Հենց Ամիրից վրեժխնդիր լինելու համար Էդուարդ Ասատրյանը միավորվել է մեկ այլ «օրենքով գող» Դմիտրի Չանտուրայի հետ (Միրոն)։ Վերջինս խոստացել է օգնել Օսետրինային Ամիրի դեմ պայքարում, որի պատճառով Ասատրյանը նույնիսկ համաձայնել է մոռանալ միջադեպի մասին:

Ասատրյանների ծեծի այլ մասնակից է եղել «օրենքով գող» Գելա Կարդավան։ Հետաքրքիր է, որ նրա հետ նույնպես Ասատրյանը ներկայում հաջող բանակություններ է վարում։ Կարդավան արդեն տվել է իր համաձայնությունը Էդուարդի կլան անցնելու վերաբերյալ։ Այժմ Ասատրյանը խոստանում է հավաք անցկացնել, որի ժամանակ Կարդավայի «գողական» կարգավիճակը կվերականգնվի։




Լրահոս