ՖՈՏՈ. Ինչպես հագուստի վրայից մաքրել դեզոդորանտի հետքերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեզոդորանտը կարող է ոչ միայն հիգիենայի հուսալի միջոց լինել, այլ նաև խնդիրների պատճառ դառնալ: Չէ որ նույնիսկ ամենաթանկ արժողությամբ դեզոդորանտները կարող են հագուստի վրա հետքեր թողնել: Սակայն մի շտապեք դեն նետել  այդ հագուստը կամ վազել քիմմաքրման:

Ահա մի քանի խորամանկություններ, որոնք կօգնին դեզոդորանտի հետքերը վերացնել հագուստի վրայից:

Աղ

Սա կօգնի պայքարել այն հետքերի դեմ, որոնք արդեն հին են և հասցրել են ներծծվել հագուստի մեջ: Անվտանգ է թե՛ սպիտակ, թե՛ մուգ հագուստի համար: Այդ հատվածի վրա աղ լցրեք և պահեք 8-12 ժամ: Դրանից հետո մի փոքր թրջեք այդ հատվածը, կրկին աղ արեք և լվացքի մեքենայի օգնությամբ լվացեք:

Քացախ

Հագուստի այդ հատվածի վրա քացախ լցրեք և թողեք գիշերը: Առավոտյան այն լվացեք սովորականի պես: Սակայն սպիտակ հագուստն այս մեթոդով մի մաքրեք, քանի որ հագուստը կարող է փչանալ:

Կիտրոնի հյութ

Կիտրոնի օգնությամբ կարող եք ազատվել դեզոդորանտի թարմ հետքերից: Դրա համար անհրաժեշտ է հետքի վրա մի քանի կաթիլ կիտրոնի հյութ լցնել, թողնել տասը րոպե, դրանից հետո լվանալ տաք ջրով:

Օղի կամ սպիրտ

Սա հիանալի օգնում է մուգ հագուստի դեպքում: Պետք է օղին կամ սպիրտը լցնել կեղտոտված հատվածի վրա, թողնել մի քանի րոպե: Արդյունքն արդեն ակնհայտ կլինի նույնիսկ մի քանի րոպեից:

Նաշադիր

Սա հիանալի միջոց է չափազանց շատ կեղտոտված հագուստի դեպքում: Պետք է նաշադիրը 50/50 հարաբերակցությամբ բացել ջրի հետ:




Լրահոս