Իրաքում վթարի է ենթարկվել ռուսական արտադրության Ми-17 ուղղաթիռ: Վթարի հետրանքով մահացել է 7 զինվորական, այս մասին գրում է բրիտանական Reuters գործակալությունը:
Հայտնի է, որ ուղղաթիռն ուսուցողական առաջադրանք էր կատարում Էլ Քութ ավիաբազայից ոչ հեռու գտնվող ոչ բնակելի տարածքում: Վթարի պատճառները տեխնիկական են եղել: Այլ մանրամասներ դեռևս չեն հաղորդվում: