Փոփոխություններ Վրաստանի կառավարությունում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վրաստանի կառավարությունում կառուցվածքային և կադրային ծավալուն փոփոխությունների շրջանակում աշխատանքից կարող են ազատվել ՆԳ նախարար Գեորգի Մգեբրիշվիլին և կրթության նախարար Ալեքսանդր Ջեջելավան:

Մգեբրիշվիլիի հրաժարականից հետո ՆԳՆ-ն կղեկավարի էկոնոմիկայի գործող նախարար Գեորգի Գախարիան: Միաժամանակ, առաջին փոխվարչապետ, Վրաստանի ֆինանսների նախարար Դմիտրի Կումսիշվիլին կզբաղեցնի Վրաստանի էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարարի պաշտոնը: Կառավարությունում 2 նոր մարդ կհայտնվի:




Լրահոս