Ինչպես է պետք սնվել հղիության ընթացքում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քանի որ պտուղը սննդանյութերն ստանում է մոր արյան միջոցով, կարևոր է հղիության ժամանակ պահպանել ռացիոնալ և ճիշտ սննդակարգ: Եթե դուք մինչև հղիությունը սնվել եք բալանսավորված, կնոջը մնում է միայն որոշ շտկումներ անել: Ամենօրյա օգտագործվող սնունդը պետք է ավելացվի 500 կալորիայով, որը կկազմի 2500 կալորիա:

Ապագա մայրիկը հղիության ընթացքում պետք է հետևի իր սննդակարգին, քանի որ մոր օրգանիզմը առաջին հերթին սնում է պտղին: Երբ ապագա մայրիկը վատ է սնվում, խաթարվում է երեխայի ներդաշնակ զարգացման գործընթացը:

Կաթնամթերքը պարունակում է երեխայի աճի համար անհրաժեշտ սպիտակուցներ և կալցի, որոնք անհրաժեշտ են ատամների և ոսկորների ամրացման համար: Անհրաժեշտ է օրական 0.5 լիտր կաթ կամ կեֆիր խմել, ինչպես նաև կաթնաշոռ և պանիր օգտագործել:

Շատ կարևոր է նաև երկաթի ընդունումը, ինչը էական է հեմոգլոբինի համար, պիգմենտի, որը մտնում է արյան կարմիր բջիջների մեջ: Պտղի արյան ծավալը և բաղադրությունը կախված է մոր սննդակարգում երկաթի քանակից: Երկաթի և վիտամին B12-ի պակասը կարող է հանգեցնել հղի կնոջ մոտ անեմիայի` սակավարյունության առաջացմանը: Ի դեպ, սուրճը և թեյը դժվարացնում են երկաթի յուրացումը, հետևաբար պետք է նվազեցնել դրանց օգտագործումը:

Ֆոլաթթուն ևս խիստ կարևոր է: Այն կանխում է նյարդային խողովակի արատների առաջացումը:

Ֆոլաթթվով հարուստ են`

սպանախը, կաղամբը, կանաչիները, կանաչ լոբին, ծաղկակաղամբը

Երկաթով հարուստ են`

մսի ոչ ճարպոտ տեսակները` լյարդ, երիկամ, ինչպես նաև կանաչեղենը, լոբին, սիսեռը

Կալցիումով հարուստ են`

կաթնամթերքը` կաթ, պանիր, մածուն, և ձավարեղենի որոշ տեսակներ

Վիտամին D-ով հարուստ են`

ճարպոտ ձուկը, ձուն, կարագը, մարգարինը:




Լրահոս