
Տարկետման իրավունքի սահմանափակման դեմ դասադուլ հայտարարած ուսանողներն այսօր առավոտից նորից վերսկել են իրենց դասադուլը: Նրանք այս պահին դեռեւս գտնվում են Երեւանի պետական համալսարանի շենքի առջեւ, որտեղից պետք է երթ սկսեն:
Հիշեցնենք, որ ուսանողների ակցիան արդեն մի քանի օր է՝ շարունակվում է: Նրանք այս ընթացքում հանդիպել են ՀՀ վարչապետի, կրթության եւ գիտության ու պաշտպանության նախարարների հետ, սակայn իրենց ակցիան չի դադարել:
Հիշեցնենք նաև, որ ուրբաթ երեկոյան ուսանողները հավաքվել էին Ազգային ժողովի մոտ, պահանջում էին ներկա լինել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքի» համար գլխադասային՝ Ազգային անվտանգության, պաշտպանության և ներքին հարցերի հանձնաժողովի նիստին, սակայն նրանց նախ թույլ չտվեցին, ապա այն հետաձգվեց: