ՌԴ-ում սնանկացած ընկերությունների թիվը հասել է պատմական ռեկորդի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանում սնանկացման թիվը գրեթե հասել է պատմական թվին, որը գրանցվել էր 2009 թվականին, հաշվարկել է Մակրոտնտեսական հետազոտության և կանխատեսման կենտրոնը: Բնակչության եկամտի պակասի հետևանքով ամենից շատ սնանկանում են շինարարական ընկերությունները:

Նախորդ հետազոտության հետ համեմատած, սնանկացման թիվը 3 տոկոսով մեծացել է: Իսկ հուլիսից սեպտեմբերին նախորդ տարվա հուլիս սեպտեմբերի հետ համեմատած սնանկացման թիվն աճել է 12.4 տոկոսով:

Սնանկացման աճի վրա ազդում են երկու փաստ, առաջինը՝ թույլ սպառողական պահանջարկը, քանի որ բնակչության իրական ակնկալվող եկամուտը ընկնում է 12 եռամսյակ շարունակ: Ռոստատի տեղեկություններով` այս տարվա առաջին ինն ամիսներին դրանք նվազել են 1.2 տոկոսով,

«Մեզ մոտ իրական եկամուտների այդպիսի  երկարատև անկում չէր եղել: Ամբողջ բիզնեսը, որն ուղված է սպառողական պահանջարկին, ամենից շատն է տուժել այս ճգնաժամի հետևանքով և թրենդն այստեղ բացասական է», – նշել է մասնագետ Կիրիլ Տրեմասովը:

Ամբողջ սեպտեմբեր ամսվա ընթացքում սնանկացել է 1127 ձեռնարկություն: Ամենավատ դինամիկան դիտվում է  շինարարության ոլորտում: Սնանկացած ընկերությունների թիվն այս սեկտերում ամեն ամիս ավելի մեծանում և հասնում մաքսիմումի:




Լրահոս