Հայտնվել են փոքրիկ որդուկներ, խոպանչի իվենթչիներ` իրենց ագենտիկներով. DJ Smoke

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մեր դաշտում փոքրիկ որթուկներ են հայտնվել, խոպանչի իվենթչիներ, որոնք փորձում են ամեն տեղ լինել, ամեն տեղ ունեն իրենց ագենտիկները, ու եթե շքամուտքում 15 հոգի սիրող ունեն, դառնում են դիջեյ, մի խոսքով՝ ով չի ալարում, դիջեյություն է անում»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց DJ Smoke-ը (Արմեն Ալքամյան)։

Նրա խոսքով՝ այսօր Հայաստանում դիջեյներն ակտուալ են հատկապես ռեստորանային ոլորտում, եւ դա այն պատճառով, որ շուկան մեզ մոտ աստիճանաբար փոքրանում է. «Գնում ես ռեստորան, ասում են, որ դիջեյ ունեն, մեկ էլ գալիս է մեկը, որն ընդամենը տեխնիկային հետեւող է, ոչ ավելին։ Ուզում եմ ասել, որ Հայաստանում դիջեյ հասկացությունը բավական խեղաթյուրված է։ Այս մարդկանց էլ են դիջեյ անվանում, մեզ էլ։ Ասում եմ՝ ժողովո՛ւրդ, այդ մարդը տեխնիկ է, իսկ դիջեյը՝ արտիստ։ Ես ընդամենը կուզենամ, որ դիջեյության կուլտուրան Հայաստանում չլղոզվի»,-ասաց DJ Smoke-ը։

Նա նաեւ շեշտեց, որ դիջեյը պետք է կոնկրետ ուղղվածություն ունենա՝ հիփ-հոփ, էթնո, էլեկտրոնային ոճ եւ այլն.«Ես, օրինակ, հաճախ մատուցում եմ կոմերցիոն երաժշտություն, աշխատում եմ արտիստների հետ։ Համագործակցեցի Տիմատիի, ապա Սարոյի, վերջերս էլ Կամո Սեյրանյանի հետ. իմ մշակմամբ ներկայացրի ազգային, ժողովրդական գործեր, մոտեցանք ազգային թեմաների»։

Հարցին, թե արդյո?ք դիջեյները կարող են Հայաստանում նորմալ վաստակել, մեր զրուցակիցը պատասխանեց.«Տեսակով արտիստը չի կարող բավարարվել իր ստացած արդյունքներից, պետք է անընդհատ աշխատի, իսկ եթե աշխատի, նաեւ կվաստակի»։

Դիջեյը որքան հաճախ է լինում արտերկրում, առնչվում օտար երկրների մշակույթին, այնքան համոզվում է, որ մենք եվրոպական երկրներից, օրինակ, սովորելու շատ բան ունենք.«Մոսկվայի դիջեյներն, օրինակ, անընդմեջ ճամփորդում են մարզերում, կուզենայի` նույնը մեզ մոտ լիներ, որ դիջեյությունը մարզերում մասսայական բնույթ կրեր, որ, օրինակ, Գավառի բնակիչը իմանար՝ իսկական դիջեյությունն ինչ է։ Կցանկանայի նաեւ, որ հովանավորները, պրոդյուսերները հետաքրքրվեին մեզնով եւ ներդրումներ կատարեին մեր ոլորտում»,-եզրափակեց նա։

Աննա Բաբաջանյան




Լրահոս