
Այսօր՝ նոյեմբերի 13-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: ArmLur.am-ի թղթակիցը հայտնում է, որ Mercedes C200 մակնիշի 34 FԼ 407 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Իսակովի պողոտայում վրաեթի է ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով անցնող հետիոտնին:
Վարորդը փախուստի չի դիմել: Նա փորձել է օգնություն ցուցաբերել տուժած հետիոտնին: Ոստիկանության լրատվական բաժնից ArmLur.am-ը տեղեկացավ, որ քաղաքացին 71 տարեկան է: