Այսօր Երևանում տեղի ունեցավ «Ռիո» մոլի հանդիսավոր բացումը: «ՌԻՈ»-ն իր դռները այցելուների համար բացեց պաշտոնական արարողությունից անմիջապես հետո, որին ներկա էին Սերժ Սարգսյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը և այլ հյուրեր:
Վերջին շրջանում մոլերը Հայաստանում, կարծես թե, նորաձև են դարձել: Առաջին հայացքից թվում է, թե դա լավ է և հարմարավետ, չէ՞ որ այդքան բան կարելի է գտնել մեկ տեղում: Սակայն նման մոլերի առկայությունն ու հետզհետե ավելացումն առաջին հերթին լուրջ վնաս է հասցնում առեւտրականների աշխատանքին: Ի վերջո, «Ռիո» մոլում ներկայացված են միայն հայկական և ռուսական հայտնի բրենդներ, սակայն հասարակ առևտրականը, ով տոնավաճառներում է գործունեություն ծավալում, չի կարող այդտեղ ապրանք վաճառել:
Հենց այդպիսով էլ առաջին հերթին վնաս է պատճառում նրանց աշխատանքին, հարվածում գրպանին: Այսպիսով, առևտրականները սնանկանում են, մոլերը՝ աճում: