Տարեց տարի ձեռք ենք բերում սովորույթներ, որոնցից ապագայում դժվար է լինում ազատվել: Սակայն ժամանակն իր տեղում չի կանգնում, և նորաձևության թրենդները կարող են Ձեր դեմ աշխատել:
Հիշեք չափսերի մասին
Երբ հետևում եք նորաձևության տենդեցներին, ապա պետք է հետևեք նաև չափսերին: Եթե լայն տաբատ եք կրում, ապա ընտրեք նեղ վերնազգեստ, իսկ լայն վերնազգեստի դեպքում՝ նեղ տաբատ:
Մի ընտրեք միևնույն գամմայի հագուստ
Պայուսակը, կոշիկն ու գոտին նույն գունային գամմայի մեջ համադրելն արդեն հնաճո է: Կարող եք տարբեր գույներ համադրել:
Մոռանում եք գոտու մասին
Գոտին կարող է Ձեր կերպարին հետաքրքրություն հաղորդել, իսկ լայն հագուստը կընդգծի Ձեր ավելորդ կիլոգրամները:
Սիրում եք ռետրո ոճը
Օրինակ, լայն տակերով ջինսերը կարող է ավելորդ կիլոգրամներ ցույց տալ: Դա թողեք անցյալում և ընտրեք այնպիսի ջինս, որը կընդգծի Ձեր կազմվածքի առավելությունները:
Շարունակում եք գնել դեռահասին բնորոշ հագուստ
Տարիքի հետ ոճն անպայման պետք է փոխվի: Պետք չէ շարունակել կրել այն, ինչ Ձեզ սազում էր 16 կամ 20 տարեկանում:
Հնացած շրջանակ եք կրում
Ակնոցները վաղուց դարձել են ոճային և օգտակար աքսեսուար, որոնք կարող են ընդգծել թե՛ առավելությունները, թե′ քողարկել թերությունները: Դիզայներներն առաջարկում են ակնոցների բազմաթիվ նորաոճ տարբերակներ:
Դուք երկար և ուղիղ վարսեր ունեք
Երկար և ուղիղ վարսերը միայն ընդգծում են տարիքը: Այդ պատճառով պետք է նախապատվություն տաք ոճային և կարճ սանրվածքներին: Եթե այդպիսի փոփոխության պատրաստ չեք, ապա շերտավոր սանրվածք ընտրեք:
Կարմրաներկը սխալ եք քսում
Կարմրաներկը քսելու տարբեր տարբերակներ կան: Սակայն դրանք ոչ բոլոր դեպքերում են գործում: Պետք է քսելու տարբերակը համապատասխանեցնել տարիքին և դեմքի կառուցվածքին:
Ընտրում եք մուգ շրթներկ
Մուգ շրթներկը տեսողական առումով փոքրացնում է շուրթերը: Եթե չեք կարողանում ազատվել այդ թրենդից, ապա գոնե նախապատվություն տվեք տաք երանգներին:
Քիչ եք ժպտում
Ժպիտը ևս երիտասարդություն կհաղորդի: