Բաղադրիչներ
1. Խոշոր աղացած ալյուր – 3.5 բաժակ
2. Ալյուր – 2 բաժակ
3. Խոշոր աղացած եգիպտացորենի ալյուր – 0.5 բաժակ
4. Աղ – 1 ճ/գ
5. Չոր խմորիչ – 1.5 ճ/գ
6. Մեղր – 3 ճ/գ
7. Կարագ – 50 գ
8. Արևածաղիկ – 100 գ
9. Ջուր – 2 բաժակ
10. Բուսայուղ – 1 ճ/գ
Պատրաստման եղանակը
1. Հարիչի թասի մեջ լցնել մաղած խոշոր աղացած ալյուրը, ավելացնել սովորական ալյուրը, եգիպտացորենի ալյուրը, 1 ճ/գ աղ, 1.5 ճ/գ չոր խմորիչ, խառնել՝ մինչև միասեռ զանգված ստանալը: Ավելացնել արևածաղիկը, խառնել, ավելացնել մեղրը, փափուկ կարագը և աստիճանաբար ավելացնել 2 բաժակ գոլ ջուրը:
2. Հունցել 10 րոպե: Տեղափոխել սեղանի վրա և հունցելը հասցնել ավարտին ձեռքով: Խմորին տալ գնդի ձև: Դնել թասի մեջ, վրան մի փոքր ալյուր շաղ տալ, ծածկել սրբիչով և 1 ժամ թողնել տաք տեղում: 1 ժամ անց խմորը դնել սեղանին, մի փոքր հունցել, կիսել 2 հավասար մասերի, առանձին-առանձին նորից հունցել, տալ գնդի ձև: Դնել թխելու համար նախատեսված թղթի վրա: Ծածկել սրբիչով և թողնել 1 ժամ: Խառնել 1 ճ/գ բուսայուղը և 1 ճ/գ ջուրը և զգուշությամբ վրձինով քսել հացերին և խաչաձև կտրվածք անել:
3. Մինչև թխելու սկիզբը ջեռոցը միացնել և տաքացնել մինչև 220 աստիճան: Ներքևի հարկում դնել տապակ: Տաքացրած ջեռոցում դնել հացերը և ներքև դատարկ տապակի մեջ 1 բաժակ ջուր լցնել: Թխել 15 րոպե, 220 աստիճանում, հետո իջեցնել մինչև 190 աստիճան և թխել ևս 35 րոպե: Հացը պատրաստ է: