Ինչպես ստուգել ձվի թարմությունը մեկ բաժակ ջրի օգնությամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ձուն առանձնահատուկ օգտակար մթերք է։ Marketium.ru-ն գրում է, որ այն պարունակում է սպիտակուցներ, մի խումբ ամինաթթուներ, վիտամիններ ու հանքանյութեր։ Բայց ինչպես ցանկացած մթերք, այն ևս պիտանելիության ժամկետ ունի, որի լրանալուց հետո օգտակար հատկություններն անհետանում են։

Ձվի թարմությունը որոշելու համար հարկավոր է ստուգել հոտը։ Մակնշմանը կարելի է հավատել, բայց դա այնքան էլ վստահելի եղանակ չէ՝ հաշվի առնելով տնտեսվարողների կողմից թույլ տրվող խախտումները։

Ձվի թարմությունը կարելի է ստուգել մեկ բաժակ ջրի օգնությամբ։

• Թարմ ձուն (1-9 օր) մնում է բաժակի հատակին։
• 10-21 օրվա ձուն ուղղվում է վերև։
• Հին ձուն հայտնվում է ջրի երեսին։




Լրահոս