
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մեծամորի ատոմակայանում կադրային ջարդ են սկսել, հներից ազատվում են, իսկ նոր կադրերը «գազավիկներ» են։
Մեզ ահազանգած աշխատակիցը պատմեց, որ ջարդն սկսվել է էներգետիկայի նախարար Աշոտ Մանուկյանի այցից հետո՝ անցած շաբաթ, երբ հայտարարել է, որ պետք է փոփոխություններ անել, եւ վտանգավոր պայմաններում, ցածր աշխատավարձով աշխատող հին կադրերին սկսեցին ազատել։
Նախարարի մամլո խոսնակ Վասակ Թարփոշյանը մեզ ասաց, որ կադրային ջարդ գոյություն չունի։ «1700 հոգանոց աշխատակազմի պարագայում ամսական 2-3 փոփոխությունը ջարդ համարել չի կարելի»։
Առավել մանրամասն՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: