ՍԴ որոշումից հետո Մամիկոն Ասլանյանը շտապ հավաք է կազմակերպել .նա տեղեկացրել է, որ համաձայնության է եկել Արկադի Փելեշյանի հետ. «Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժամանակ» օրաթերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ՍԴ որոշումից հետո Մամիկոն Ասլանյանը շտապ հավաք է կազմակերպել ավագանու իր թիմի հետ և տեղեկացրել, որ ինքը անձամբ հանդիպել է նախագահ Սերժ Սարգսյանի հետ, ով իրեն վստահեցրել է, որ հետագա պաշտոնավարման հետ կապված խոչընդոտներ չեն լինի, և ՍԴ որոշումը չպետք է մտավախության առիթ հանդիսանա:

Նույն հանդիպման ժամանակ Մամիկոն Ասլանյանը ավագանու անդամներին վստահեցրել է, որ շուտով կլուծվի նաև ավագանու նիստերի լեգիտիմության հարցը: Նա տեղեկացրել է, որ հանդիպել է Վանաձորի ավագանու ընտրություններին մասնակցած «Հայկական վերածնունդ» կուսակցության անդամ Արկադի Փելեշյանի (Ակա) հետ և համաձայնության եկել, որ ՀՎԿ «դասալիքները» կմասնակցեն ավագանու նիստերին, փոխարենը Փելեշյանը կստանձնի փոխքաղաքապետի պաշտոնը:

Ըստ տեղեկությունների՝ Արկադի Փելեշյանը այս քայլին դիմել է առանց շեֆին՝ Արթուր Բաղդասարյանին տեղյակ պահելու, մանավանդ, որ ՀՎԿ-ն խորհրդարանական ընտրություններից հետո փաստացի գոյություն չունի:»:

Առավել մանրամասն՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս