ՀՀ մշակույթի նախարարությունը պատմական գորգերը ձեռք բերելու ուղղությամբ ոչ մի քայլ չի ձեռնարկել. չի բացառվում , որ Թուրքիան մեզնից առաջ ընկնի .«Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արեւելյան գորգերի ավստրալացի կոլեկցիոներ Ջեքուիզ Քադրիի հավաքածուում, ձեռքից ձեռք փոխանցվելով, տեղ են գտել հայկական գորգեր, որոնք այս տարի դրվել են աճուրդի։ Հավաքածուի յուրահատուկ նմուշներից մեկն, օրինակ, հայ գրող Գրիգոր Զոհրապի պատկերով գորգն է, որն, ըստ Մարկ Քեշիշյանի, գործվել է պատմական Հայաստանի Սվազ քաղաքում՝ Բեդուկյանների կողմից, մինչեւ 1909 թվականը: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՀ մշակույթի նախարարությունը գորգերը ձեռք բերելու ուղղությամբ ոչ մի քայլ չի ձեռնարկել մինչ այս։

Այնինչ՝ դրանց պատմական նշանակությունը հայերիս համար բավական մեծ է։ Չի բացառվում, որ մինչ մենք որոշենք ձեռք բերել անգին այդ նմուշները, մեր հարեւան Թուրքիան մեզնից առաջ ընկնի եւ, ինչպես սովորաբար լինում է նման դեպքերում, գնելուց հետո այն ներկայացնի որպես ազգային արժեք: Մինչդեռ այդ նմուշը ցեղասպանության դաժան օրերով անցնելով՝ պահպանվել է»:

Առավել մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս