«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում դատապարտյալների տեղափոխության գործընթաց է սկսվել:
Մասնավորապես, ըստ մեզ հասած լուրերի, «Արմավիր» ՔԿՀ ղեկավարությունը որոշել է գողականների համար հատուկ շենք հատկացնել, մասնավորապես 6-րդ մասնաշենքը տրվել է գողականներին, իսկ ահա 6-րդ մասնաշենքի դատապարտյալներին տեղափոխել են խիստ ռեժիմային կորպուս:
Ասել է, թե ՔԿՀ ղեկավարությունը գողականների համար արտոնյալ վիճակ է ստեղծում»:
Առավել մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:
Հավելենք, որ ՔԿ վարչության լրատվական բաժնից ի պատասխան վերոհիշյալ հրապարակման հայտնում են, որ «Արմավիր» ՔԿՀ-ում ընդհանրապես դատապարտյալների զանգվածային շարժ չի իրականացվել: