Տարկետման իրավունքը սահմանափակելու դեմ արդեն մեկ շաբաթ դասադուլ հայտարարած ուսանողներից 5-ը հացադուլ են հայտարարել: Այս մասին հայտնել է «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը, ով եւս հացադուլավորների մեջ է:
«Մենք մի քանի ուսանողներով, որոնցից 4-ը՝ ծառայած, այսօրվանից սկսում ենք հացադուլ լսարաններից մեկում, որի անունը չենք ասում: Հացադուլի նպատակն է հասարակական անտարբերության, ինչպես նաեւ տարկետման իրավունքը սահմանափակող օրինագծի դեմ պայքարը»,-հայտարարեց Դավիթ Պետրոսյանը:
Նրանք հացադուլ են հայտարարել ԵՊՀ լսարաններից մեկում:
«Կոչ ենք անում չփորձել դուռը չջարդել կամ այլ սադրանքների գնար: Մենք նպատակ չունենք որեւէ մեկի հետ կռվի մեջ մտնել: Մեր նպատակն արդար է, խաղաղ է»,-նշել է նա՝ ուղիղ եթեր մտնելով Facebook-ի իր էջում