«Երկիր Ծիրանին» սկսում է համահայկական ընդվզումը. առաջին բողոքի ակցիան կանցկացվի Գլենդելում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր տեղի ունենացավ «Երկիր Ծիրանի» կուսկացության պաշտոնական կայքի շնորհանդեսն ու նախագահ Զարուհի Փոստանջյանի մամուլի ասուլիսը: «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանն ասաց, որ կուսակցությունը նախաձեռնել է բողոքի ակցիա ԱՄՆ-ում։

«Գլենդելում նոյեմբերի 26-ին մենք անցկացնելու ենք մեր առաջին քաղաքական միջոցառումը։ Այս հայաշատ քաղաքում մեր հայրենակիցները նույնպես ակնկալում են ներգրավվածություն  քաղաքականության մեջ, և իրենց ակնկալիքների համար մենք պատրաստվում ենք այցելել ԱՄՆ և դրանք կյանքի կոչել։ Մենք պատրաստվում ենք նաև մեծ համահայկական ընդվզմանը, որը պետք է ներառի աշխարհի բոլոր հայաշատ քաղաքները։ Հենց մեր այցելության նպատակը ԱՄՆ նաև դա է ենթադրում։ Մենք մեր հայրենակիցներին պետք է ուղղորդենք, որ նրանք նույնպես զբաղվեն Հայաստանում քաղաքական կյանքով, պահանջեն իրենց քաղաքական իրավունքների հարգում, որն այս պահին տեղի չի ունենում»

Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերն այսօր գրել էր, որ «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ առաջիկայում Փոստանջյանը կմեկնեի ԱՄՆ, Լոս Անջելեսի Գլենդել քաղաք: Նա ծրագրում է Գլենդելի քաղաքապետարանի եւ Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության դիմաց բողոքի երթ եւ ակցիա իրականացնել՝ համահայկական ընդվզմանն ընդառաջ: Հավելենք, որ Փոստանջյանի խոսքով՝ համահայկական ընդվզումը տեղի է ունենալու մինչեւ տարեվերջ:




Լրահոս