Ծնողնե′ր, մի′ շտապեք. ո՞ր տարիքում երեխան պետք է իմանա Սանտա Կլաուսի մասին ճշմարտությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իտալական La Stampa թերթն անդրադարձել է երեխաների կողմից Սանտա Կլաուսի վերաբերյալ ճշմարտությունն իմանալու խնդրին. «Սանտա Կլաուսի մասին լեգենդը սովորաբար երեխաների մոտ զարգանում է ինքնաբուխ: Սակայն եթե երեխան հավատում է բարի ծերունուն, ապա երբ նա, հասնում է որոշակի տարիքի, ապա նրա ծնողներն արդեն իսկ պետք է մտածեն, որ վաղ թե ուշ պետք է ցրել ամանորյա կերպարի մասին առասպելը:

Հասուն մարդիկ ամեն տարի մտահոգվում են, թե արդյոք չի՞ եկել երեխային ճշմարտությունն ասելու ժամանակը: Այս խնդրի վերաբերյալ կատարվում են հոգեբանական լուրջ հետազոտություններ, այդ թեմային են անդրադառնում հեռուստատեսությունն ու ռադիոն: Փորձագետները կարծում են, որ հաճախ երեխան ինքն է սկսում հասկանալ, որ լեգենդար Սանտան ֆանտաստիկ պատրանք է:

Նրանք համակարծիք են, որ Սանտա Կլաուսին հրաժեշտ տալը սովորաբար տեղի է ունենում 5-7 տարվա ընթացքում: Այդ ժամանակ ծնողներին խորհուրդ է տրվում չշտապել և շարունակել եղևնու տակ նվերների կախարդական հայտնման ավանդույթը:

Սակայն եթե որոշակի տարիքի հասած երեխան` չնայած ընկերների կողմից ծաղրանքի ու քննադատությունների, շարունակում է անտեսել իրականությունը, ապա նրա համառության հետևում կարող է թաքնված լինել երևակայության աշխարհում մնալու վտանգավոր ցանկությունը:

Իտալացի հոգեբան Ջանանտոնիոն կարծում է, որ 9 տարեկան դառնալուց հետո Սանտա Կլաուսի հրաշագործության նկատմամբ հավատը վերածվում է ինֆանտիլիզմի, տհասության և դաստիարակման բացթողումների ցուցիչի:




Լրահոս