Որն է Ռուսաստանում ամենաէժան ավտոմեքենան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Daewoo մակնիշի մարդատարները ռուսաստանյան շուկայի ամենաէժան ավտոմեքենաներն են։ Այս մասին տեղեկացնում է «АвтоСреда»-ն՝ հղում անելով «Автостат» վերլուծական կենտրոնին։

Այս ավտոմեքենաների միջին կշռված գինը մոտ 9500 դոլար է։ «Автостат»-ի տվյալներով, Daewoo-ն միակ բրենդն է, որը կարողանում է Ռուսաստանում պահպանել ավտոմեքենաների՝ 10 000 դոլարից պակաս գին։ Բավականին լավ են վաճառվում այս կատեգորիայի Matiz և Nexia մոդելները։

Ամենավաճառվող մակնիշը Ռուսաստանում շարունակում է մնալ Lada-ն, չնայած մեքենաների միջին գինը 1253 դոլարով գերազանցում է Daewoo-ին։ 2015 թվականին վաճառվել է այս մակնիշի 537.6 հազար մեքենա։




Լրահոս