Կարմրած և այտուցված աչքերին փայլ հաղորդելու լավագույն միջոցները. հեշտ և արագ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աչքերը հոգու հայելին են և կանանց գլխավոր զենքը՝ տղամարդկանց գերելու համար:

Աչքերի փայլի համար: Ամենապարզ միջոցը, որը թույլ է տալիս ունենալ փայլուն աչքեր՝ աչքերի ամենօրյա թարմացնող լվացումներն են: Վերցնում ենք սառը ջրով լի թաս և դեմքն ընկղմում նրա մեջ, ջրի մեջ աչքերը թարթում ենք մոտ կես րոպե: Նման պրոցեդուրան լվանում է աչքի խնձորակը, որի շնորհիվ Ձեր աչքերը նորից պարզություն և փայլ են ձեռք բերում:

Բացի այդ, նույնիսկ հեքիմները հաստատում են, որ նման պրոցեդուրայի շնորհիվ ազատվում եք «չար աչքերից», որոնք Ձեզ նայել են օրվա ընթացքում: Հիշեք, որ այս պրոցեդուրան պետք է կատարել գիշերը քնելուց անմիջապես առաջ: Հաջորդ արդյունավետ միջոցն աչքերի լվացումն է կապույտ տերեփուկի (васильек) թուրմով: Դրա համար վերցնում ենք 3 ճ/գ կապույտ տերեփուկ և եռացնում 1 բաժակ ջրով, թողնում, որ մի քանի րոպե քամվի:

Աչքերը լվանում ենք գոլ թուրմով: Կարելի է օգտագործել նաև կապույտ տերեփուկի կոմպրեսները. 1ճ/գ կապույտ տերեփուկին ավելացնել 1 բաժակ եռացրած ջուր և թողնել 20 րոպե: Բամբակի խծուծը թրջում ենք այս լուծույթի մեջ և 15 րոպե տեղադրում կոպերի վրա:

Կարմրած աչքեր: Կարմրած աչքերին շատ լավ օգնում է երիցուկի թուրմը: 1թ/գ երիցուկի վրա ավելացնում ենք 1 բաժակ տաք ջուր և եռացնում 15 րոպե: Թողնում ենք սառչի և թրջոցներ ենք տեղադրում աչքերին: Աչքերի կարմրածությանն օգնում են նաև սամիթի (укроп) և հազրեվարդի (розмарин) թրջոցները:

Աչքերի կոպերի համար: Աչքերի կոպերը թարմացնելու համար կարող է օգնել թեյի թուրմը: 1թ/գ սև թեյին ավելացնում ենք քառորդ բաժակ եռացրած ջուր և թողնում կես ժամ: Թուրմի մեջ թրջում ենք բամբակի խծուծը և դնում կոպերին: Թրջոցները թարմացնում ենք 2 րոպեն մեկ անգամ: Պրոցեդուրայի տևողությունը 10 րոպե է, որից հետո բամբակը թրջում ենք սառը ջրում և դնում կոպերին, այնուհետև կոպերին քսում ենք սնուցող կրեմ: Սև թեյի թուրմին կարող է նույն հաջողությամբ փոխարինել անանուխի թուրմը:

Աչքերի այտուցվածություն: Աչքերի այտուցվածությունը նույնպես հաճախակի հանդիպող խնդիրներից է: Այս խնդրին կօգնի խոտային թուրմերի, օրինակ՝ եղեսպակի (шалфей), լորենու (липа) թրջոցները:

1 թ/գ խոտին ավելացնում ենք 1 բաժակ եռացրած ջուր և թողնում 20 րոպե: Այնուհետև թուրմը կիսում ենք 2 մասի, առաջին կեսը տաքացնում ենք, իսկ մյուս կեսը սառեցնում: Բամբակը սկզբում թրջում ենք՝ տաք, ապա՝ սառը թուրմի մեջ, և հերթով դնում կոպերին: Պրոցեդուրայի ավարտից հետո աչքերի տակ քսուք ենք քսնում: Նման պրոցեդուրաները լավ է կատարել քնելուց առաջ:

Աչքերի տակի մուգ շրջանակներ: Վերցնում ենք քիչ քանակությամբ կաթնաշոռը և թանզիֆե կտորով այն տեղադրում կոպերին (մոտ 10 րոպե): Կարելի է նաև վարունգը շրջանաձև կտրատել և դնել կոպերին: Ամենակարևորը՝ մի մոռացեք այն վիտամինների մասին, որոնք անհրաժեշտ են առողջ աչքեր ունենալու համար: Այդ վիտամինները պարունակվում են ծիրանի, կանաչեղենի, հաղարջի (смородина) և հապալասի (черника) մեջ:




Լրահոս