Economist Intelligence Unit հետազոտական ընկերությունը տարվա ընթացքում 2 անգամ հրապարակում է աշխարհի 10 ամենաթանկ քաղաքների ցանկը: Ինչպես գրում է luxlux.net կայքը, այն կազմելու համար ընկերությունն ուսումնասիրել է 160 ապրանքների և ծառայությունների գնացուցակը: Ուսումնասիրվել են մթերքի, հագուստի, վարձակալվող բնակարանների, անշարժ գույքի, կոմունալ վարձերի, զվարճանքի վայրերի գները:
Արդյունքում՝ ամենաթանկ քաղաքների վարկանշային աղյուսակի առաջին հորիզոնականը զբաղեցրել է Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոն: Ամենաթանկ քաղաքների տասնյակն ունի հետևյալ տեսքը.
1. Տոկիո (Ճապոնիա)
2. Օսակա (Ճապոնիա)
3. Սիդնեյ (Ավստրալիա)
4. Օսլո (Նորվեգիա)
5. Մելբուռն (Ավստրալիա)
6. Սինգապուր (Սինգապուր)
7. Ցյուրիխ (Շվեյցարիա)
8. Փարիզ (Ֆրանսիա)
9. Կարակաս (Վենեսուելա)
10. Ժնև (Շվեյցարիա)