
ArmLur.am-ը քիչ առաջ տեղեկացավ, որ երկարատեւ հիվանդությունից հետո քիչ առաջ հիվանդանոցում մահացել է Աժ պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանի մայրը՝ Աստղիկ Ղազարյանը: Բժիշկներին այդպես էլ չի հաջողվել փրկել նրա կյանքը:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ հոգեհանգիստը տեղի կունենա վաղը` ժամը 18:00-ին, Երևանի Սուրբ Երրորդություն եկեղեցում, իսկ հուղարկավորությունը` նոյեմբերի 16-ին` ժամը 14:00-ին: