
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ առաջիկայում օպտիմալացում է սպասվում նաեւ մի շարք գերատեսչությունների լրատվական ծառայություններում։ Կրճատման ուղղություններից մեկը, օրինակ, կլինի այն, որ ամեն գերատեսչություն չի ունենա սեփական լուսանկարիչ, օպերատոր, այդ ամենը կիրականացնի վերակազմավորվող կառավարության եւ նախագահականի ՊՈԱԿ-ը։
Ինչպես հայտնի է՝ կառավարության տեղեկատվական-վերլուծական ՊՈԱԿ-ը միավորվում է նախագահականի «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ին։ Հետաքրքիր է՝ ո՞վ կղեկավարի կառույցը՝ սոցիոլոգ Դիանա Ղազարյա՞նը, թե՞ նախագահականի ՊՈԱԿ-ի ղեկավար, քաղաքագետ Արմեն Մինասյանը»։
Առավել մանրամասն «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: