«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի մսի շուկայում արձանագրված գնաճի պատճառների մասին խոսելիս ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նշել էր մեծ քանակությամբ արտահանումը:
Սակայն ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Աշոտ Հարությունյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշել է, որ մսի թանկացման պատճառը եղանակային անբարենպաստ պայմանների արդյունքում խոտի գնի բարձրացումն է:
«Ճիշտ է՝ նախորդ տարվա համեմատ անասնագլխաքանակի արտահանման ծավալները ավելացել են, բայց սա չէր կարող բերել մսի գնի բարձրացմանը: Դա այն անասնագլխաքանակը չէ, որ կարող էր էականորեն ազդել մսի գնի վրա: Գուցե որոշակի չափով, չնչին, բայց ոչ 20-30 տոկոսով: Բայց այս պահի դրությամբ մսի շուկայում կա կայունացում, գնի աճը կանգնել է»,- ասել է նա»։
Առավել մանրամասն «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: