«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնությունը շարունակում է բողոքի ցույցերը: Դասադուլ անող ուսանողներն այս պահին Ազգային ժողովի Դեմիրճյան մուտքի մոտ են և վանկարկում են` Դասադուլ լինելու ա:
Նրանց ուղեկցող ոստիկանները հորդորում են պահպանել հասարակական կարգը:
Հիշեցնենք` ցուցարար ուսանողներից 5-ը հացադուլ են հայտարարել: Ուշ երեկոյան նրանցից մեկի առողջական վիճակը վատացել է և նա դադարեցրել է հացադուլը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին դասադուլավոր ուսանողները հանդիպել են վարչապետ Կարեն Կարապետյանի, ՊՆախարար Վիգեն Սարգսյանի եւ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանի հետ: Կառավարությունում երկու ժամ տեւած հանդիպման ընթացքում կողմերն այդպես էլ համաձայնության չէին եկել:
Ընթացքին հետևեք ArmLur.am-ի ուղիղ միացմամբ: