Որ երկրներից և որքան գրանտ են ստացել Հայաստանի պետական մարմինները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը ներկայացնում է գրանտները, որոնք ստացել են Հայաստանի պետական մարմինները:

Ճապոնիայից, Եվրոպական կառույցներից ու ԱՄՆ-ից ստացված գրանտներն ու գույքը՝

• Ատոմակայանը՝ 120 միլ. $:
• ՄԻՊ-ը՝ 1 միլ. $:
• Արդարադատությա նախարարությունը՝ մոտ 25 միլ. $:
• ԱՎԾՆ-ն՝ 2 միլ. $ (անգամ մարդահամարը գրանտով է արվել):
• ԱԻՆ-ը՝ 10 միլ. $:
• Բնապահպանության նախարարությունը՝ 40 միլ. $:
• Առողջապահության նախարարությունը՝ 4,2 միլ. $:
• Մշակույթի նախարարությունը՝ 2 միլ. $:
• Գյուղատնտեսության նախարարությունը՝ գրեթե 8 միլ. $:

Ոստիկանությունը միայն ԱՄՆ-ից ստացել է ավելի քան 5,5 միլ. $ գույք: Իսկ Պաշտպանության Նախարարությունը ԱՄՆ-ից ստացել է 36 միլ. $ գույք:

Եվ այս ցուցակում չկան ԵԱՀԿ-ի, ՎԶԲ-ի, Հնդկաստանի, Իրանի, Ուլրաինայի, Ռուսաստանի Համաշխարհային բանկի և մի շարք այլ կառույցների հատկացված գրանտները:

Անգամ Ազգային ժողովն է 1,5 միլ. $ գրանտ ստացել Հարավային Կորեայից:

Գումարային առումով, 2008-ից 2014 թթ Կառավարությունը ստացել է շուրջ կես միլիարդ դոլարի գրանտային աջակցություն, որի 80 % ԵՄ-ից և ԱՄՆ-ից:




Լրահոս