
Ուսանողների բողոքի ակցիան Ազգային ժողովի դիմաց շարունակվում է: ArmLur.am-ի թղթակիցը տեղից հայտնում է, որ քիչ առաջ ուսանողներին մոտեցավ ԱԺ աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Գագիկ Մխեյանը և հայտնեց, որ նրանք կարող են 5 հոգանոց խումբ կազմել` ԱԺ ղեկավարության հետ հանդիպելու համար` չանրամասնելով, թե ղեկավարություն ասելով ում նկատի ունի. հանդիպման ֆորմատը կորոշեն ներսում:
Ուսանողներն այժմ քննարում են` ընդունել առաջարկը, թե ոչ:
***
Ուսանողները որոշեցին ընդունել առաջարկը. 5 հոգի ներս մտավ:
***
Հանդիպումը կայացավ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հետ: