
ArmLur.am-ը տեղեկացավ, որ առաջիկայում կհիմնադրվի «Գեոկոսմոս» անվանումով ՓԲԸ, որի նպատակն է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու ճանապարհով շահույթի ստացումը: Ի դեպ, ընկերության կանոնադրական կապիտալի չափը կսահմանվի 419 մլն դրամ, որը բաժանվում է 419 հազար հասարակ անվանական բաժնետոմսերի, յուրաքանչյուրը 1000 ՀՀ դրամ անվանական արժեքով: Իսկ ընկերության 419 հազար հասարակ անվանական բաժնետոմսերի կառավարման լիազորություններ կվերապահվի պաշտպանության նախարարությանը: