
ArmLur.am-ի թղթակիցը հայտնում է, որ քիչ առաջ ավարտվել է ուսանողների հանդիպումը ԱԺ ներկայացուցիչների հետ: Մեր թղթակցի փոխանցմամբ` ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ուսանողներին հորդորել է դադարեցնել դասադուլը, քանի որ նոյեմբերի 22-ից կլոր սեղան ձևաչափով քննարկումներ են անցկացվելու:
Խմբի կազմում գտնվող Դավիթ Պետրոսյանը հայտնեց, որ սա նշանակում է, որ առաջընթաց կա, և իրենք ողջունում են այդ ձևաչափի որոշումը:
Ըստ երևույթին` դասադուլը կդադարեցվի:
Մանրամասները` քիչ անց` տեսանյութով: