
ՀՀ Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի՝ Լեւոն Արազյանի մտերիմները չեն հաշտվում նրա կալանքի հետ եւ վերջինիս խափանման միջոցը փոխելու մասով դիմում են հնարավոր բոլոր քայլերի: Հիշեցնենք, որ դատավորը կալանավորված է կաշառք վերցնելու փաստի առթիվ:
Սեպտեմբերի 29-ին վերջինիս կալանքը գրավով փոխարինելու մասով Արարտի եւ Վայոց ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարան միջնորդություն էր ներկայացվել, սակայն գործը նախագահող դատավոր Հարություն Պետրոսյանը մերժել էր: Վերջինիս մտերիմները չեն հանձնվում, եւ հոկտեմբերի 24-ին նրա պաշտպան Հովիկ Սուքիասյանը դիմել էր ՀՀ վերաքննիչ դատարան՝ պահանջելով, որ «Ամբաստանյալի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու մասին միջնորդությունը քննության առնվի եւ բեկանվի առաջին ատյանի դատարանի որոշումը»:
Ինչ որոշում կկայացնի ՀՀ վերաքննիչ դատարանը» դժվար չէ կանխատեսել, քանի որ, ըստ մեզ հասած լուրերի, դատավորների կաշառքի գործով հարցը իրավապահ համակարգում լուրջ է դրված, որ որեւէ մեկին ազատ չարձակեն: