Beeline-ն առաջարկում է նոր հնարավորություններ  Neo, Neo Max և Quatro փաթեթների բաժանորդներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում Beeline-ը Neo, Neo Max և Quatro ծառայությունների փաթեթների բաժանորդներն այսուհետ կարող են շարունակել օգտվել փաթեթում ներառված ֆիքսված ինտերնետ ծառայությունից՝ նույնիսկ եթե ժամանակին չեն կատարել վճարումը։

Այս բոլոր փաթեթներից օգտվող բաժանորդներին՝ վճարումն ուշացնելու դեպքում փաթեթի գործողության ավարտից հետո հասանելի կլինի 256 Կբիթ/վրկ արագությամբ ինտերնետ։ Ֆիքսված ինտերնետի նախնական արագությունը կվերականգնվի անմիջապես փաթեթի ակտիվացումից հետո:

«Neo, Neo Max և Quatro ծառայությունները արդեն շատ սիրված են մեր բաժանորդների կողմից՝ իրենց պարզության և հարմարավետության համար։ Իսկ այժմ դրանք առաջարկում են ևս մեկ առավելություն՝ մշտապես օնլայն մնալու, նույնիսկ եթե բաժանորդն ուշացրել է վճարումը։ Իսկ փաթեթներում ներառված բոլոր ծառայությունների դիմաց վճարելու համար բավական է պարզապես լիցքավորել բջջային համարը», – նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Նշենք, որ Neo, Neo Max և Quatro փաթեթների շրջանակում բաժանորդներին տրամադրվում են բջջային կապի,  ֆիքսված և բջջային ինտերնետի համակցված ծառայություններ, իսկ  Quatro-ի դեպքում՝ նաև հեռուստատեսութուն:

Լրացուցիչ տեղեկություններ կարելի է գտնել www.beeline.am կայքում, կապվելով օպերատորների հետ Facebook-ում Beeline Armenia պաշտոնական էջի միջոցով կամ 0611 անվճար հեռախոսահամարով:




Լրահոս