shamshan.com-ը գրում է. «Այսօր՝ նոյեմբերի 15-ին, Երևան քաղաքի Բաղյան փողոցի 2-րդ նրբանցքի 2-րդ շենքի բնակչուհի Կարինե Նիկոյանը ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում պատմեց իր 4-ամյա երեխայի՝ Ա.-ի հանդեպ թիվ 105 մանկապարտեզում իրականացվող բռնության գործողությունների մասին.
«Իմ երեխան 2 տարեկանից հաճախում է մանկապարտեզ և ամեն ինչ նորմալ էր: Իրեն տեղափոխեցին Կարինե Առաքելյանի խումբը, որը ես չէի ցանկանա՝ իմանալով նրան: Վերջերս սկսեցին անընդհատ գումարային պահանջներ դնել ծնողներիս առաջ՝ տարբեր նպատակներով, այն էլ շատ դեպքերում անիմաստ: Ես իմ երեխայի բերանից կտրում ու տալիս էի, սակայն հետո փորձեցի ծնողկոմիտեի միջոցով ճշտել, թե էլ որ ծնողից են գումար պահանջում, որտեղից ինձ ծնողկոմիտեի ներկայացուցիչը պատասխանեց. «Դու ո՞վ ես, որ իմանաս, ես գումարը հավաքում եմ և բաժանում եմ երկու մասի՝ դասատուի և դայակի միջև»:
Մանրամասները` այստեղ: