ՖՈՏՈ. Օլիգարխների երիտասարդ և շատ հարուստ կանայք․ ովքեր են նրանք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս երիտասարդ կանանց հնարավորություններին նախանձում է ամբողջ համացանցը: Երիտասարդ կանայք շքեղ կյանք ունեն և նրանք վայելում են այն ամբողջապես:

Սակայն միակ բանը, որ անհանգստացնում է մարդկանց, այն է՝ այս աղջիկներն իրենց ամուսիններին ընտրել են սրտի թելադրանքով, թե հարստության համար: Չէ որ նրանց ամուսինները չնայած հարուստ և ներկայանալի են, սակայն կրկնակի մեծ իրենց կանանցից:

Քսենիա Դելի

Նրան մինչ ամուսնությունը տեսել են երգիչ Եգոր Կրիդի գրկում: Սակայն երիտասարդ զույգը չկարոցավ պահել իրենց հարաբերությունները և բաժանվեցին: Քսենիան շատ չտառապեց, սակայն նոր ընտրյալը դարձել եգիպտացի օլիգարխ Օսամ Ֆատի Ռաբ ալ-Շարիֆը:

Եգիպտացի օլիգարխը գեղեցկուհու կյանքը հեքիաթի վերածեց: Այժմ նա չգիտի դժվարություն և ապրում է շքեղ կյանքով և չի խանգարում, որ իր ամուսինը 64 տարեկան է:

Լիզա Ադամեկո

Չնայած մոդելային կարիերան չստացվեց, սակայն նրան ուշադրություն դարձրեց միլիոնատեր Վալենտին Իվանովը:

Երբ Վալենտինան դարձավ 17 տարեկան, նրանք ամուսնացան: Այդ ժամանակ Իվանովն արդեն 55 տարեկան էր:

Չնայած շատերն այս ամուսնությանը չէին հավատում, սակայն նրանք միմյանց սեր խոստովանելու առիթը բաց չէին թողնում:

Քրիստինա Ռոմանովա

53-ամյա բիզնեսմեն Վլադիսլավ Դորոնինը հենց Քսենիային ընտրեց, չնայած իր կողքին բազմաթիվ գեղեցիկ կանայք են եղել:

Փետրվարին զույգը երեխա ունեցավ, սակայն նրանց հարաբերություններն այնքան էլ հանդարտ չեն:

Իլոնա Կոտելյուխ

24-ամյա մոդելը վերջերս որդի է ունեցել: Երեխայի հայրը միլիոնատեր Նիկոլայ Սարկիսովն է, ով Իլոնայից կրկնակի մեծ է:

Մինչ զույգը վայելում է կյանքը, համացանցի օգտատերերը քննարկում են Իլոնայի արտաքինը, թե արդյոք վերջինս դիմել է պլաստիկ վիրահատությունների, թե ոչ:

Օլգա Սեչինա

Երիտասարդ կնոջ պատճառով 57-ամյա գործարարը սկանդալի կենտրոնում հայտնվեց, երբ սոցիալական ցանցերում հրապարակվեցին նրանց լուսանկարները:

Սակայն Օլգային դժվար թե այդ ամեննն անհանգստացնի:




Լրահոս