
Քիչ առաջ երկրաշարժ է գրանցվել Իրան- Ադրբեջան սահմանային տարածքում․ այն զգացվել է նաև Հայաստանում։ Երևանի Քանաքեռ-Զեյթուն համայնքի բնակիչները ցնցումներ են զգացել։
«Բազմոցին նստած հեռուստացույց էի նայում է, երբ զգացի ցնցումը, բազմոցը շարժվեց, գլուխս սկսեց պտտվել»,-ահազանգում են բնակիչները։
Մեկ այլ քաղաքացի պատմում է․ «Ավանում ջահը հավեսով գնում գալիս էր։ Մինիմում 3 բալ կլիներ։ Նույնիսկ ուզում էինք տնից դուրս գալ»։
Նշենք, որ ցնցումները զգացվել են Հանրապետության ամբողջ տարածքում։
911-ից ArmLur.am-ին տեղեկացրին, որ այս պահին ավերածությունների մասին տեղեկություններ չեն կարող տրամադրել, քանի որ ճշտում են։